ՆԱՏՕ-ի անդամները դադարեցրել են հետախուզական տվյալներ փոխանցել Վաշինգտոնին՝ Գրենլանդիայի առնչությամբ Դոնալդ Թրամփի հավակնությունների և դաշինքի ներսում վստահության վատթարացման պատճառով՝ հաղորդում է բրիտանական I Paper պորտալը։ Եվրոպական երկրների հետախուզական մարմինները մտահոգություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է հասնել Թրամփին և օգտագործվել կղզին ուժով գրավելու փորձի համար։               
 

Իսկ ու՞մ պաշտոնավարման ժամանակ 2022 թվականին Ադրբեջանը ագրեսիա հրահրեց ու ՀՀ տարածքներն օկուպացրեց

Իսկ ու՞մ պաշտոնավարման ժամանակ 2022 թվականին Ադրբեջանը ագրեսիա հրահրեց ու ՀՀ տարածքներն օկուպացրեց
17.01.2026 | 13:32

Գործող իշխանության անպատասխանատվության մասշտաբը պատկերացնելու համար պետք է ընդամենը ՊՆ ամփոփիչ ասուլիսից մի դրվագ նայել:

Պապիկյանին հարցնում են Սև լճի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքի մասին, որն անցնում է ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով (շլագբաում) և զննությամբ, իսկ վերջինս դրան արձագանքելով հիշեցնում է, որ այդ վիճակն իր նախարար ժամանակ չի առաջացել:

Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին` այս իշխանության հանցավոր անգործության հետևանքով:

Ադրբեջանը մի շարք ուղղություններով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածքներ և դա տեղի է ունեցել գործող իշխանության պաշտոնավարման ընթացքում, սակայն տարբեր պաշտոնյաներ մտածում են, թե կարող են մարդկանց մոլորեցնելու ճանապարհով խուսափել այն ծանր քաղաքական պատասխանատվությունից, որն առաջացել է իրենց կառավարության տապալված քաղաքականության պատճառով:

Ավելին, եթե Պապիկյանն անձնական պատասխանատվության և իր պաշտոնավարման ժամանակահատվածի մասին է խոսում, ապա թարմացնեմ հիշողությունը: Իսկ ու՞մ պաշտոնավարման ժամանակ 2022 թվականին Ադրբեջանը ագրեսիա հրահրեց ու ՀՀ տարածքներն օկուպացրեց:

ՈՒ՞մ պաշտոնավարման օրոք 2023 թվականին Ադրբեջանը մխրճվեց Կոռնիձոր և Տեղ գյուղերի հատվածում:

Ի՞նչ ճակատագիր ունեցավ պաշտպանության բանակն Արցախի օկուպացիայի և ՀՀ իշխանության ամոթալի վարքագծի պայմաններում:

Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները, այլև ՀՀ-ի հետ բանակցությունների համատեքստում որևէ ակնարկ կամ պատրաստակամություն չի դրսևորում իր զորքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ